Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Լուսինե Զաքարյանի թանգարանը կբացվի ամռանը

Լուսինե Զաքարյանի թանգարանը կբացվի ամռանը
28.01.2018 | 00:14

Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի թանգարանը (Երևան, Կողբացի 42 հասցեում): Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակութային այս օջախը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Թանգարանի վերանորոգման աշխատանքը նախատեսում են ավարտել մինչև հունիսի մեկը՝ երգչուհու ծննդյան օրը:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ